Մալայզիայի Բորնեո կղզու Գունունգ-Ռառա անտառ-արգելոցում մահացել են հազվադեպ հանդիպող 10 գաճաճ փղեր:
4-20 տարեկան կենդանիներին գտել են իրարից ոչ հեռու, վերջին երեք շաբաթների ընթացքում: Կենդանաբույժներին հաջողվել է փրկել միայն 3 ամսական փղիկին, որին հայտնաբերել են, երբ նա փորձում էր ուշքի բերել իր մահացող մորը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նախնական տվյալներով` կենդանիներին թունավորել են, նշել է շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Սաբահ Մասիդի Մանջունը: Սակայն նա չի հստակեցրել, որ արդյոք թունավորումը դիտավորությո՞ւն է, թե` պատահականություն: Բոլոր մահացած փղերը եղել են նույն ընտանիքից:
Որսագողերը, սովորաբար, գաճաճ փղերին սպանում են ժանիքների համար:
Կենդանաբույժները հայտարարել են, որ մահվան պատճառը եղել է ներքին արյունահոսությունը:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով` աշխարհում այս տեսակի փղերի թիվն ընդամենը 1,5 հազար է: Նրանց մեծ մասն ապրում է հենց Բորնեո կղզում: Գաճաճ փղերի հասակը 2,5 մետր է, ինչը 30-60 սմ-ով կարճ է ասիական փղերից:





























