Եվրոպայում կենցաղային էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող Royal Philips Electronics N.V. (Koninklijke Philips Electronics) ընկերությունը վաճառում է ձայնա եւ տեսատեխնիկայի արտադրության ստորաբաժանումը: Գնորդը ճապոնական Funai Electric Co. Ընկերությունն է: Սպասվում է, որ գործարքի արժեքը կկազմի 150 մլն եվրո, հաղորդում է РБК-ն` վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ, հունվարի 29-ին ընկերությունը հրապարակել էր իր տարեկան եւ եռամսյակային հաշվետվությունը: Այսպես, Philips-ի զուտ շահույթը, որը հասանելի է բաժնետերերի միջեւ բաժանելու համար, 2012-ին կազմել է 226 մլն եվրո, այնինչ 2011-ին ընկերությունը 1,3 մլրդ եվրոյի վնաս է ունեցել:
Միաժամանակ, ընկերության վաճառքի ծավալն աճել է 9,8 տոկոսով եւ կազմել 24,8 մլրդ եվրո:





























