Ամերիկյան «մաքրության փերի» Սյուզեն Ուորենը ձյուն մաքրելու համար կարող է հայտնվել բանտում. նա կրկին չարտոնված մաքրություն է կատարել` չնայած դատարանի արգելքին: Reuters-ը հայտնում է, որ Օհայո նահանգի Էլիրիա քաղաքի 53-ամյա բնակչուհուն ձերբակալել են՝ առանց տվյալ տարածքի սեփականատիրոջ գիտության ձյունը մաքելու համար:
Կասկածելի հավաքարարի մասին իրավապահ մարմիններին հայտնել էին ականատեսները:
Ուորենը խախտել է դատարանի արգելքը, ըստ որի՝ նա իր պայմանական պատժի մեկ տարվա ընթացքում (նրա դատավճիռը կայացվել էր 2012թ. նոյեմբերին. մեղավոր էր ճանաչվել ապօրինաբար շինություն ներխուժելու եւ այնտեղ չարտոնված մաքրություն անելու մեջ) չպետք է ոչ մի իրավախախտում կատարեր, գրում է lenta.ru- ն:
Խախտման համար Ուորենին կալանավորել են: Սակայն նրան ոչ մի մեղադրանք դեռ չեն առաջադրել: Այնուամենայնիվ, ձյան մաքրման համար նա կարող է հայտնվել բանտում եւ այնտեղ անցկացնել մեկ տարի:




























