Բելգիայի Arcelor Mittal գործարանի աշխատակիցները գործադուլի ընթացքում բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Աշխարհի խոշորագույն մետաղագործական կոնցեռնը պատրաստվում է փակել վեց ձեռնարկություն՝ Եվրոպայում մետաղի պահանջարկի նվազման պատճառով: Գործազուրկ է մնացել մի քանի հազար մարդ: 

Ցուցարարներն իշխանություններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել զանգվածային կրճատումներ թույլ չտալու համար: Սկզբում արհմիությունների երթը խաղաղ էր:  Սակայն մի քանի ժամ անց բողոքողներն սկսել են ոստիկանների հասցեին վիրավորանքներ տեղալ եւ շշեր նետել նրանց վրա: Ոստիկանությունն էլ  ռետինե  մահակներ է կիրառել:   Շուրջ քսան մարդ տուժել է: Ցույցի կազմակերպիչները ձերբակալվել են, հայտնում է vesti.ru-ն: