Այսօր` հունվարի 30-ին, ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանա¬պարհ¬ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն -Մադինա, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Բավրա-Գյումրի, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների օգտագործման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: