Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունվարի 31-ը ազգային սգո օր է հայտարարել` Ալմաթիում  CRJ-200  օդանավի ավիավթարի զոհերի հիշատակի առթիվ:

Երկրի առաջին փոխվարչապետ Բահիջան Սագինտաեւը հայտարարել է, որ ավիավթարի զոհերի հարազատները կստանան չորս միլիոն թենգե (26,8 հազար դոլար), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ SCAT  ավիաընկերության Կոկչատեւ-Ալմաթի չվերթով CRJ-200 օդանավը հունվարի  29-ին, ժամը մոտ 13.00 (Երեւանի ժամով` 11.00-ին), Ալմաթիի օդանավակայանից հինգ կիլոմետր հեռու վթարի է ենթարկվել: Օդանավի սրահում գտնվել են հինգ հոգի անձնակազմ եւ16 ուղեւոր: Փրկվողներ չեն եղել: Ավիավթարի պատճառն, ըստ վարկածներից մեկի` Ալմաթիի տարածաշրջանում վատ եղանակային պայմաններն են եղել: Օդանավում գտնվել նաեւ մեր հայրենակից, փորձաշրջան անցնող օդաչու Սվյատոսլավ Բաբայանը: