Կարիբյան ծովի Կյուրոսաո կղզում հայտնաբերվել է հունվարի սկզբին կորած օդանավի հետքերը, որում գտնվում էր իտալական Missoni նորաձեւության տան ղեկավարը:

ԳԴՀ-ից գնացած զբոսաշրջիկը, որը հանգստանում էր Կյուրոսաոյում, պայուսակ է հայտնաբերել, որը պատկանում էր Missoni նորաձեւության տան ղեկավարի հետ թռիչքի պատրաստված ուղեւորին, ով վերջին պահին հրաժարվել է ուղեւորությունից: Զբոսաշրջիկը կապվել է պայուսակի տիրոջ հետ, վերջինս խնդրել է գտածի մասին տեղեկացնել Կյուրոսաոյի ոստիկանությանը: Կորած օդանավում գտնվող պայուսակը հայտնաբերվել է կղզու հյուսիսային լեռնային հատվածում, գրում է lenta.ru-ն՝  վկայակոչելով կղզու իշխանություններին:

BN-2 Islander օդանավը ռադարների էկրանից կորել էր 2013թ. հունվարի 4-ին: Օդանավում եղել էին Missoni նորաձեւության տան 58-ամյա ղեկավար Վիտորիո Միսոնին, նրա կինե, եւս մեկ ամուսնական զույգ Իտալիայից եւ Վենեսուելայի երկու քաղաքացի, օդաչուն եւ ուղեկցորդը:

Վենեսուելայի իշխանությունները ծովային որոնողական գործողություն էին սկսել  օդանավի վթարման ենթադրյալ վայրում, սակայն  երեք շաբաթ շարունակված որոնումները արդյունք չէին տվել:

Վենեսուելայի եւ Իտալիայի իշխանությունները համատեղ հատուկ նավ են պատվիրել, որը մեծ խորություններում որոնումներ է իրականացնում: Այն տեղ կհասնի փետրվարի սկզբին: