Ֆրանսիայի իրավապահ մարմինները կալանավորել են երկու մարդու, որոնք հնարավոր է `«թուլուզյան հրաձիգ» Մուհամեդ Մերայի հանցակիցներն են: Հիշեցնենք, որ Մերան անցյալ տարվա գարնանը հրեական դպրոցում հրաձգություն էր իրականացրել:

Ըստ  BFM TV հեռուստաալիքի տեղեկության`29 եւ 30 տարեկան երկու տղամարդ Թուլուզում երեքշաբթի` վաղ առավոտյան ձերբակալվել են եւ գտնվում են կալանքի տակ:

Նրանք Մոհամեդ Մերայի ավագ եղբոր` Աբդելքադերի ծանոթներն են. Նրանք մեղադրվում են սպանության հանցակից լինելու, ինչպես նաեւ ահաբեկչություններ պատրաստող հանցախմբի հետ առնչություններ ունենալու մեջ: Հետաքննությունը հակվել է այն վարկածին, որ նրանք կարող են Մերային օգնած լինել զենքի եւ գումարի հարցերում, բայց դժվար թե նրա հետ եղած լինեն հանցագործության վայրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Մերային 2012 թվականի մարտի 22-ին գնդակահարել է Ֆրանսիայի հատուկ նշանակության ջոկատը` նրան կալանավորելու անհաջող գործողության արդյունքում: Ավելի վաղ նա խոստովանել է երեք զինծառայողների, ինչպես նաեւ Թուլուզի եւ Մոնտոբանեի հրեական դպրոցներում մեկ դասավանդողի եւ երեք երեխաների սպանությունը: Ահաբեկիչը ոստիկանությանը հայտարարել է, որ գործել է միջազգային «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի անունից: