«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր կազմել է 407 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,25%-ով կամ 1 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 300 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը տատանվում է 404-407 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1,35 դոլարի մակարդակին մոտ: Ընդհանուր առմամբ՝ եվրոյի գոտում իշխում են այն տրամադրությունները, որ «վատագույն ժամանակները ետեւում են», ինչը նպաստում է եվրոյի ամրապնդմանը:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,0277 ռուբլի:





























