2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Յունիբանկի» կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 140 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով մոտ 60%-ով: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին «Յունիբակի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Թողարկված քարտերի քանակով «Յունիբանկը» ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար եռյակում է, իսկ միջազգային Visa քարտերի քանակով զբաղեցնում է առաջատար դիրքը: «Յունիբանկի» կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 64 հազար:

«Յունիբանկը» ձգտում է բանկային քարտերը հաճախորդների համար դարձնել ոչ միայն հարմարավետ, այլ նաեւ շահավետ: Այդ իսկ պատճառով բանկը սահմանել է քարտային միջոցների դրական մնացորդի բարձր եկամտաբերություն` մինչեւ 8% տարեկան, ինչպես նաեւ գործարկել +1% CASH BACK ծառայությունը, որի միջոցով բանկը գնորդին վերադարձնում է  քարտով վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումն առեւտրի կամ սպասարկման կետում կատարվում է «Յունիբանկի» POS-տերմինալի միջոցով:

«Յունիբանկը» մեծ նշանակություն է տալիս հատկապես համաբրենդային ծրագրերի իրականացմանը, որի շրջանակներում առաջարկում է վարկային քարտեր արտոնյալ պայմաններով`  որոշ համաբրենդային քարտերով վարկերը տրամադրվում են 0% տարեկան տոկոսադրույքով: Համաբրենդային ծրագրերի ուղղությամբ բանկը համագործակցում է Aray, Vega խանութների ցանցի, BHS, Basic House, Bata խանութների, Ucom ընկերության, Reso ապահովագրական ընկերության, Gold’s Gym մարզաակումբի եւ Kaiser սուպերմարկետների հետ:

Հիշեցնենք, որ Յունիբանկը գործարկել է «Մագնիս» զեղչերի եւ արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում բանկի քարտապաններին, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս, տրամադրվում են մինչեւ 80% զեղչեր շուրջ 150 առեւտրի եւ սպասարկման կետերում` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզաակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ եւ այլն: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանին բավական է ներկայացնել «Յունիբանկի» քարտ: Յուրաքանչյուր հաճախորդ, «Յունիբանկում» ձեւակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: