Ուկրաինացի դերասան, 52-ամյա Ալեքսանդր Բոնդարենկոն մահացել է ռուսական դրամայի ազգային ակադեմիական թատրոնի բեմի վրա` մենախոսություն կարդալիս:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 29-ի երեկոյան, «1001 կիրք կամ կյանքի մանրուքներ» ներկայացման ժամանակ: Հանկարծ Բոնդարոնկոն ձեռքից գցել է փաթեթն, ապա ընկել գետնին: Հանդիսատեսը միանգամից չի հասկացել, որ դերասանն իսկապես վատ է զգում եւ կարծել է, թե դա բեմականացման մաս է:
Դերասանը մահացել է նախքան շտապօգնության մեքենայի հասնելը:
Բոնդարենկոն կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան է, Ուկրաինայի վաստակավոր արտիստ: Նա նկարահանվել է հեռուստասերիալներում եւ կինոֆիլմերում:





























