Բեռլինի տեխնիկական համալսարանից դուրս մնացած ուսանողը սպառնացել է այնտեղ ռումբ պայթեցնել:

Ինչպես հաղորդել է  «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով  Der Tagesspiegel-ը, ըստ նախնական տվյալների, չարագործը պահանջել է պրոֆեսորներից մեկին վերականգնել իրեն բուհի ցուցակում: Հակառակ դեպքում, նա խոստացել է պայթեցնել դասավանդողին: Պրոֆեսորն այդ հայտարարությունն ընդունել է որպես ահաբեկչական ակտի սպառնալիք եւ ոստիկանություն է կանչել:

Այդ ժամանակ այդ պատահարը գրեթե համընկել է համալսարանը պայթեցնելու սպառնալիքներ ստանալու հետ, որը ստացել են փոստով` անանուն նամակի միջոցով: Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեղացված ստորաբաժանումներ :

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` ուսանողն ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմինների աշխատակիցներին:

«Ամեն բան բարեհաջող է ավարտվել: Մի քանի րոպե առաջ երիտասարդն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը: Նրա մոտ ոչ մի ռումբ չեն հայտնաբերել: Հիմա նրա հետ աշխատում են ոստիկանության աշխատակիցները»,- գործակալությանը հայտնել են գերմանական ոստիկանությունում: