Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Էրեղլի քաղաքի Յալը պողոտայում փակցված Աթաթուրքի մեծ պաստառները անարգվել են անհայտ անձանց կողմից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրեղլիի Յալը պողոտայում փակցված Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի 11 պաստառներից 4-ը դանակով կտրտել են անհայտ անձիք։

Էրեղլիի քաղաքացիներն տեսնելով Աթաթուրքի անարգված պաստառները, անմիջապես տեղյակ են պահել քաղաքապետարանին։ Դեպքի վայր ժամանախ քաղաքապետարանի աշխատակիցներն ուսումնասիրելով կատարվածը դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը՝ ժողովրդին խոստանալով արագ կազմակերպել վնասված պաստառների փոխարինումը նորերով։

Նշենք, որ 2 ամիս առաջ էլ Աթաթուրքի նկարը հայտնվել էր Թոքաթ նահանգի ռեստորաններից մեկի զուգարանում եւ ներս մտնողներին «Բարի գալուստ» էր ասում։