ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Ջեբհաթ Ան-Նուսրա» (Հաղթանակի ճակատ) խմբավորման անդամները զանգվածային սպանություն են կատարել` սպանելով առեւանգված տասնյակ մարդկանց եւ դիակները նետելով Բուսթան Ալ-Քասր շրջանում, Քուվեյք գետը:
Ինչպես սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է պաշտոնական աղբյուրը, սպանվածների հարազատները հայտարարել են, թե իրենց մտերիմներին սպանել են համագործակցելուց հրաժարվելու պատճառով: Հալեպում ՍԱՆԱ-ի թղթակիցը հայտնել է, որ Բուսթան Ալ-Քասր շրջանում բանակային զորամիավորումներ չկան, իսկ Քուվեյք գետի վրա արգելապատնեշներ են տեղադրված` արգելելու զինյալների մուտքը քաղաք:
Կան արդյոք սպանվածների մեջ հայ համայնքի ներկայացուցիչներ, դեռ պարզել չի հաջողվել:





























