Չիլիի հյուսիսում հունվարի 30-ին 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 44 հազար բնակչություն ունեցող Վալենիեր քաղաքից 44 կմ հյուսիս:
Associated Press-ը հայտնում է, որ քաղաքում եւ հարեւան բնակավայրերում վնասվել են շինություններ: Հաղորդվում է նաեւ էլեկտրամատակարարման եւ հեռախոսային կապի ընդհատումների առանձին դեպքերի մասին:
Զոհերի եւ վիրավորների մասին տվյալներ չկան: Ցունամիի առաջացման վտանգի մասին նախազգուշացում չի տարածվել, գրում է lenta.ru-ն:
Չորեքշաբթի ցերեկը երկրաշարժը զգացվել է նաեւ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, որտեղ ստորերկրյա ցնցումները քաղաքի բնակիչներին ստիպել էին լքել շենքերը:





























