Ալաբամա նահանգում 65-ամյա տղամարդը երեխային մեկ օրից ավելի պահում է ստորգետնյա բունկերում: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա 6-ամյա տղային թույլ է տալիս դեղ խմել եւ հեռուստացույց դիտել:
Ջիմի Լի Դայքսը՝ Վիետնամի մարտական գործողությունների մասնակիցը, առ այսօր ոչ մի պահանջ չի ներկայացրել: Նախօրեին նա պետք է դատարանում պատասխան տար հարեւաններին սպառնալու համար, գրում է «Քխո Մոսկվի»-ն:
Առեւանգողին ճանաչողները հայտնել են, որ նա ագրեսիվ մարդ է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, հունվարի 29-ին հարձակում էր կատարվել դպրոցական ավտոբուսի վրա: Երեխաները պատմել էին, որ տղամարդը մտել է ավտոբուս եւ վարորդից պահանջել, որպեսզի թույլ տա իր հետ տանել երկու երեխաների: Վարորդը հրաժարվել էր կատարել պահանջը, ինչից հետո տղամարդը մի քանի անգամ կրակել էր նրա վրա, ապա վերցրել ավտոբուսում գտնվող երեխային ու հեռացել:
Ըստ ոստիկանության՝ Դայքսը տղայի հետ գտնվում է իր՝ տարիներ առաջ տորնադոյի դեպքում ապաստանելու համար կառուցած բունկերում: Իրավապահները տարհանել են մոտակա տների բնակիչներին:





























