Այսօր ԵՄ-Հայաստան համագործակցությունն ակտիվ է ինչպես երբեւէ: Այս մասին, այսօր` հունվարի 31-ին, Երեւանում ԵՄ նոր կենտրոնի բացման ընթացքում հայտարարել է Երեւանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան (ֆոտոռեպորտաժ):

Հրիստեան հիշեցրել է, որ ԵՄ-ն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, առեւտրի, տնտեսական զարգացման, մշակույթի եւ շատ այլ բնագավառներում բարեփոխումների առաջընթացն ապահովելու համար ֆինանսավորում է ավելի քան 80 նախագիծ: «Այս կենտրոնը կդառնա Երեւանում ԵՄ-ի կապի կենտրոնը»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ շատ ավելի կարեւոր է հասրակությանը տեղյակ պահել Հայաստանում ԵՄ-ի եւ ԵՄ գործընկերների ջանքերի մասին:

ԵՄ կենտրոնը կապի մասնագիտացված միջոց է հանդիսանում, որը համախմբում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերի կոմունիկացիոն գործունեությունը:ԵՄ կենտրոնը նաեւ կլինի որպես ԵՄ տեղեկատվական կենտրոն, որը հասարակության համար բաց կլինի արդեն գարնանը:

Ըստ նախագծի ղեկավար Էհտել Խալիստեի` նախագծի ձեռքբերումների մասին տեղեկացնելը կմեծացնի ԵՄ հանդեպ վստահությունը եւ կհամագործակցի ԵՄ գործունեւթյանը: «Մենք այստեղ ենք` բացատրելու,թե ինչ  է անում եւ ինչպես է գործում ԵՄ-ն»,- ընդգծել է նա:

Նշենք, որ ԵՄ կենտրոնի բացման արարողությանը նաեւ ներկայացվել է նախագծի վեբկայքը, որը, ինչպես հայտարարել են կազմակերպիչները, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության մասին տեղեկություններ ստանալու համար դարպաս կհանդիսանա: