Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը չհայտարարված այցով ժամանել է Լիբիա: Քեմերոնի աշխատակազմը լրատվամիջոցներին խնդրել է չհայտարարել այցելության մասին` անվտանգության նկատառումներից ելնելով:
Մոտ ժամանակներս Բրիտանիայի առաջնորդը հանդիպումներ կունենա Լիբիայի վարչապետ Ալի Զիդանի եւ նախագահ Մոհամեդ ալ-Մագրիֆի հետ, հաղորդում է BBC-ն:
Տրիպոլիում Քեմերոնն արդեն հանդիպել է Լիբիայի ՆԳ նախարարի հետ եւ այցելել ոստիկանության ուսումնարան, որը գործում է Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Դեւիդ Քեմերոնը վերջին անգամ Լիբիա է ժամանել 2011-ի սեպտեմբերին` Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Ալժիր:





























