Տրինիդադ եւ Տոբագոյում անվտանգության 33-ամյա աշխատակիցը շալվարի գրպանում գտնվող ատրճանակով պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրա: Երբ ոստիկանության սպաները մոտեցել են տղամարդուն, ով իր մեքենայի մոտ գալարվում էր ցավից, նրանք արյուն են նկատել նրա վրա, գրում է Digital jounal-ը:
Անմիջապես շտապօգնություն են կանչել, իսկ մինչ այդ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ տղամարդը պատահաբար ատրճանակը դրել է գրպանը, մոռանալով այն դնել ապահովիչի վրա: Իսկ երբ ձեռքը մտցրել է գրպանը, զենքը կրակել է:
Տուժածին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է NEWSru.ua-ն: Ներկայումս բժիշկները փորձում են փրկել նր «տղամարդկային արժանապատվությունը», սակայն դրա հավանականությունը շատ աննշան է:
Միաժամանակ ոստիկանության աշխատակիցները ստուգել են անվտանգության աշխատակցի զենք կրելու օրինականությունը եւ պարզել, որ ատրճանակ կրելու թույլտվություն նա չունի: Այսինքն բուժումից հետո նրան պետք է դատեն, գուցե նաեւ ազատազրկեն:




























