Հնդկաստանի կառավարությունը հավանության է արժանացնել «ONGC Videsh Ltd.» ընկերության կողմից Ադրբեջանի տարածքում երկու նախագծերի` ընդհանուր 1 մլրդ դոլար արժողության չափաբաժնի գնման գործարքը:

«ONGC» Սուդհիր Վասուդեւը լրագրողներին  հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է առաջիկա գործարքները ֆինանսավորել 900 մլն դոլարի փոխառությունների թողարկումով:

«Հիշեցնենք, որ 2012թ. ամերիկյան «Hess» ընկերությունը համաձայնել էր «ONGC»-ին վաճառել Ազերի -Չիրագ- Գյունեշլի հանքավայրի շահագործման նախագծի իր` 2,72%  մասնաբաժինը, ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում իր 2,36% մասնակցությունը: Գործարքը նախատեսվում է ավարտել 2013թ. առաջին եռամսյակում: