Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Չինաստանում: Երկրի կենտրոնական հատվածում գտնվող Հենան նահանգում կամրջի փլուզման հետեւանքով զոհվել է 26 մարդ:
Ողբերգության պատճառը կամրջի վրայով անցնող բեռնատարի պայթյունն է եղել, որը ճայթռուկներ էր տեղափոխում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
AFP-ն հաղորդում է, որ կամրջից մի քանի մեքենաներ են ընկել: Չի հաղորդվում, թե ինչից են պայթել ճայթռուկները:





























