ԱՄՆ-ում ոստիկանությունը փնտրում է վտանգավոր մարդասպանին, որին սխալմամբ բաց են թողել բանտից:
2004 թվականին 44-ամյա Սթիվեն Ռոբինսը մարդասպանության հոդվածով 60 տարի ազատազրկման է դատապարտվել: Այդ ժամանակ Ռոբինսին տեղափոխել են Ինդիանա նահանգի բանտ:
Սակայն հունվարի 30-ին դատապարտյալին բերել են Չիկագո, որտեղ նա դատարանի առաջ է կանգնել թմրանյութ տարածելու հոդվածով լրացուցիչ մեղադրանքների համար: Դատաքննության ընթացքում տվյալ մեղադրանքները չեղյալ են համարվել եւ դատարանը, մարդասպանին` հիմնական պատիժ կրելու համար բանտ ուղարկելու փոխարեն սխալմամբ ազատ է արձակել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:





























