Մոսկվայում ամեն երկրորդ բռնաբարությունն ու ամեն երրորդ կողոպուտը կատարում են օտարերկրյա ներգաղթյալները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքի դատախազ Սերգեյ Կուդենեեւը:
Պաշտոնյան նշել է նաեւ, որ ամեն հինգերորդ սպանությունը եւս ներգաղթյալն է անում: Միաժանակ աճում է նաեւ նրանց կողմից խարդախության դեպքերը: Եւ այս ամենը հանգեցրել է 2012 թվականին քաղաքում հանցագործությունների աճին: Ցուցանիշներն աճել են սեփականության դեմ հանցագործություննեի հաշվին` գողությունների (7,2%-ով), կողոպուտների (4,5%-ով) եւ խարդախության ( 15,2%-ով):
Ընդ որում Մոսկվայում փողոցային հանցագործությունների թիվն աճել է 23%-ով: Խիստ ծանր հանցագործություններն աճել են 5,6%-ով:Կազմակերպված խմբերի կողմից կատարված հանցագործություններն աճել են 37,6%-ով, իսկ թմրանյութի եւ ալկոհոլի ազդեցության տակ արվածները` 41%-ով:
Հատկանշական է, որ հունվարի 23-ին ամփոփելով մարաքաղաքի ոստիկնության 2012 թվականի աշխատանքը, նրա ղեկավար Անատոլի Յակունինը հայտարարել է քաղաքում հանցագործությունների նվազման մասին: Նա խոսել է մարդասպանությունների, թալանի եւ բռնաբարությունների` այսինքն խիստ ծանր հանցագործությունների թվերի նվազման մասին, գրել է ՌԲԿ-ն:





























