Դեռեւս տեղեկություններ չկան այն մասին, որ ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի դուրս գալուց հետո, այդ երկրում կհայտնվեն ամերիկյան ռազմակայաններ: Այս մաին «ՌԻԱ Նովոստիի» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Դա Ուզբեկստանի կառավարության որոշումն է: Բայց ղեկավարությունն ինչ-որ որոշումներ, իմ իմանալով, չի կայացրել»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ Ուզբեկստանը կազմակերպության համար կարեւոր գործընկեր էր եւ առանց նրա շատ ծրագրեր դժվար է իրականացնել: Սակայն, Բորդյուժայի խոսքով` Ուզբեկստանի դուս գալը ՀԱՊԿ-ի վրա լուրջ ազդեցություն չի թողել:
Հավաքական անվտանգության պայանագրի կազմակերպությունը ստեղծվել է ԱՊՀ երկիր անդամների կողմից 1992 թվականի մայիսի 15-ին` հավաքական անվտանգության Պայմանագրի հիման վրա: 2012 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանի` կազմակերպությունից դուրս գալուց հետո, որպես ՀԱՊԿ-ի անդամներ մնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:





























