Պակիստանի Հանգու քաղաքի մզկիթի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով զոհվել է12 մարդ,ե ւս 20-ը տարբեր աստռիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:

Ինչպես ոստիկանությանը հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը, ահաբեկչությունը տեղի է ունեցել շուկայում, երբ մարդիկ ուրբաթօրյա նամազից էին դուրս գալիս: Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանների կողմից, հայտնում է Utro.ru-ն:

Պակիստանի տվյալ տարածքում գործում են «Ալ-Կաիդա» եւ «Թալիբան» շարժման գրոհայինները: