ՀԱՊԿ 2013թ. ծրագիրը բավական հագեցած է: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փետրվարի 1-ին կայացած Մոսկվա-Աստանա-Կիեւ-Մինսկ-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում:
Հիշեցնելով, որ կազմակերպությունը երկու տարին մեկ ԱԱՀՈՒ խոշոր համալիր վարժանքներ է իրականացնում, իսկ տարին մեկ` հատուկ ստորաբաժանումների վարժանքներ, գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2013թ. ՌԴ տարածքում կայանալու են խաղաղարար զորակազմի վարժանքներ: Տարվա երկրորդ կեսին ՌԴ-ում ծրագրված է նաեւ ՆԳՆ հատուկ ծառայությունների վարժանքներ, Ղրղըզստանում կայանալու են հակաթմրանյութային գերատեսչությունների հատուկ ծառայությունների վարժանքներ, Բելառուսի տարածքում կայանալու են «Արեւմուտք-2013» վարժանքները օպերատիվ խմբերի համար:
«Դրանք միայն հիմնական միջոցառումներն են, որոնք վկայում են, որ ՀԱՊկ շրջանակներում լուրջ ուշադրություն է դարձվում մարտական պատրաստությանն ու բոլոր պետությունների համակարգման ընդլայնմանը»ն- նշել է Բորդյուժան:




























