Պակիստանի հյուսիսում պայթյունի զոհերի թիվը հասել է 19-ի, վիրավորվել է ավելի քան 40 մարդ:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` ռումբն ամրակցված է եղել մոտոցիկլին: Պայթուցիկ սարքը գործի է դրվել Խանգու քաղաքի մզկիթի մոտ այն պահին, երբ մարդիկ դուրս էին գալիս աղոթքից:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որոշ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ոչ մի խմբավորում չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:





























