Գերմանական Bahlsen ընկերությունը, որի թալիսմանը` Ոսկե թխվածքաբլիթի արձանը գողացել էին,  դիմել է քանդակի պոտենցիալ առեւանգչին` Թխվածքահրեշին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Facebook-ում Bahlsen-ի պաշտոնական էջում դիմում է հրապարակվել: «Սիրելի Թխվածքահրեշ, ինչպես քեզ հայտնի է, մեր ընկերությունը ավղուց զբաղվում է բարեգործությամբ սոցիալական ոլորտում»«- նշել է ընկերությունը` խոստանալով բաժանե 52 հազար տուփ թխվածք, եթե արձանը հնարավորինս շուտ վերադարձվի, հաղորդում է «Լենտա.ru»-ն:

Նշենք, որ օրերս Հանովերում գողացել էին թխվածքաբլիթի արձանը, որ արդեն հարյուր տարուց ավելի կանգնած էր Bahlsen ընկերության կենտրոնակայանի մոտ: Իրավապահները կասկածում էին տղամարդու, ով եղել է «Սեզամի փողոցը» մանկական հաղորդման հերոսներից մեկի` «Թխվածքահրեշի» (Cookie Monster) հագուստով:

Hannoversche Allgemeine Zeitung թերթն ու Bahlsen ընկերության ներկայացուցիչը նամակ էին ստացել հնարավոր առեւանգչից: Վերջինս պահանջում է թխվածք ուղարկել Հանովերի մանկական հիվանդանոց, իսկ հազար եվրո փոխհատուցման գումարը փոխանցել կենդանիների կացարանի:

Թերթերի կտորտանքից պատրաստված նամակում ասվում էր, որ եթե Թխվածքահրեշի պահանջը չկատարվի, ոսկեզօծ արձանը կտան աղբարկղում ապրող կանաչ հրեշ «Օսկար»-ին: