Շվեյցարիայում ուժի մեջ է մտել «Հարկային հարցերում միջազգային օգնության մասին» օրենքը: Դրա համապատասխան շվեյցարական բանկերի արտասահմանյան հաճախորդների գործողությունների վերաբերյալ տվյալները 2013թ. փետրվարի մեկից սկսած կարող են դառնալ իրավապահ մարմինների սեփականությունը: Բանկային գաղտնիքի բացահայտման պատճառ կարող են դառնալ հարկային օրենսդրությունը խախտելու վերաբերյալ կասկածները:
Շվեյցարիայի խորհրդարանն օրենքն ընդունել էր 2012թ. սեպտեմբերի 28-ին: «Հարցումներում պետք է նկարագրվեն բանկի հաճախորդի գործողությունները: Հաճախորդների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով արված հարցումները չեն ընդունվի», - ասվում է կառավարական հաղորդագրության մեջ, հաղորդում է rbc-ն:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ դեռ 1741թ. հիմնադրված Շվեյցարիայի Wegelin&Co հնագույն մասնավոր բանկը կդադարեցնի իր գործունեությունը հարկային խաբեությունների հետ կապված աղմուկի պատճառով: Բանկին պարտավորեցրել էին ԱՄՆ-ի կառավարությանը 57,8 միլիոն դոլար տուգանք վճարել՝ իր ամերիկյան հաճախորդներին հարկերից խուսափելու հարցում աջակցելու համար:





























