Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում գտնվող ԱՄ դեսպանատան դիմացի անվտանգության աշխատակիցների համար նախատեսված խցիկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 հոգի են մահացել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով մահացնածների մեկը մահապարտ ահաբեկիչն է, ով պայթեցրել է իրեն։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն նշել է, թե պայթյունի հետեւանքով մահացել է դեսպանատան թուրք աշխատակիցներից մեկը։ Նա շեշտել է, թե այս պայթյունը չի կարող ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։

Նշենք, որ ականատեսները պնդում են, որ պայթյունի հետեւանքով մեծ թվով քաղաքացիներ են վիրավորվել։ Նշվում է նաեւ, թե պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել Թուրքիայի ոստիկանության պետ Մեհմեդ Քըլըչլարը եւ Անկարայի ոստիկանապետ Քադիր Այը։