Կամբոջայում հուղարկավորել են նախկին թագավոր Նորոդոմ Սիանուկին, որի մարմինը զմռսվել էր չորս ամիս առաջ: Տասնյակ հազարավոր մարդիկ ծաղիկներով եւ արքայի դիմանկարներով փողոց են դուրս եկել: Շատերը չեն կարողացել զսպել արցունքները: Թաղման թափորը թագավորական պալատից կենտրոնական փողոցներով ուղեւորվել է դիակիզարան:
Vesti.ru-ն նշում է, որ Կամբոջայի համար թագավորի մահն ազգային ողբերգություն էր. Սիանուկը գրեթե 60 տարի եղել է երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, համարյա՝ ազգի հայրը: 2004թ. Նորոդոմ Սիանուկը կրտսեր որդու՝ Նորոդոմ Սիամոնի օգտին հրաժարվել էր գահից, սակայն շարունակել էր մնալ Կամբոջայի ամենաազդեցիկ գործիչը: Նա մահացել է 89 տարեկան հասակում: Կառավարման տարիներին Սիանուկը կարողացել է անկախանալ Ֆրանսիայից, դիմակայել է կարմիր կղմերներին, իսկ նրանց վարչակարգի տապալումից հետո նպաստել է ժողովրդավարական բարեփոխումներին:





























