ԱՄՆ-ում մահացել է Նյու Յորքի «թալիսմանը»` նախկին քաղաքապետ Էդ Կոչը: նա երեք անգամ ընտրվել է քաղաքի վարչակազմի ղեկավար եւ քաղաքը հանել ամենախորը ճգնաժամերից մեկից:

Նախօրեին Կոչին տեղափոխել էին հիվանդանոց` շնչառական բարդությունների պատճառով, հաղորդում է Fox News-ը:

Կոչը քաղաքապետի պաշտոնում աշխատել է 1978-1989 թվականներին: Չորրորդ անգամ քաղաքապետ ընտրվելուն խանգարել է դեմոկրատ Դեւիլ Դինքինսը: Չոկի կառավարման տարիները ամենածանրն էին քաղաքի պատմության ընթացքում: Քաղաքայինգանձարանը գործնականում դատարկվել էր, իսկ փողոցային հանցավորության մակարդակը հասել գագաթնակետին:

Կոչին հաջողվել էր վերջ դնել տրանսպորտի աշխատողների գործադուլին 1980թ., ՁԻԱՀ-ի համաճարակին եւ խոշոր կոռուպցիոն սկանդալին: Պատմաբանների կարծիքով, Կոչը կարեւոր դեր է խաղացել քաղաքային տնտեսության վերելքի գործում, նրա օրոք Նյու Յորքի բյուջեն աճել է երկու անգամ:

Էդ Կոչի հոգեհանգիստը կայանալու է փետրվարի 4-ին, Մանհեթթենի Էմմանուել-Էլ տաճարում: