Samsung ընկերության հիմնադիրի ժառանգները դատական կարգով լուծել են վեճը, ավելի ճիշտ` 4 մլրդ դոլարը քրոջից խլել է Samsung Electronics-ի ներկայիս ղեկավար Լի Գոն Հին: Ժառանգների վեճը լայնորեն լուսաբանվել է մամուլում, անցած տարվա նոյեմբերին 25 տարի առաջ մահացած Լի Բյոն Չխոլի ժառանգները նույնիսկ առանձին-առանձին հոգեհանգստի արարողություններ էին կազմակերպել:
Լի ընտանիքի երկու ճյուղերը ներկայումս պայքար են մղում Samsung Group-ի մեկ մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի համար: Forbes-ի վարկանիշով Լի Գոն Հիի ունեցվածքը 2012թ. գնահատվում է 8,3 մլրդ դոլար:
Samsung Electronics-ի հիմնադիրը մահացել է 1987թ.` թողնելով յոթ զավակ: Գլխավոր ժառանգորդը Լի Գոն Հին է: Այս տարվա փետրվարին հայտնի է դարձել, որ Լի Սուկ Հին հայց է ներկայացրել իր եղբոր դեմ, ով իբր յուրացրել է 170 մլն դոլար: Նախկինում հայց ներկայացրել էր նաեւ Լի Մեն Հին, ով պահանջել էր 623 մլն դոլար:




























