Չեշիր կոմսության փոքրիկ բնակչուհի Միլ Սիմփսոնը ծնվելու ընթացքում ցնցել է բժիշկներին. նա լույս աշխարհ է եկել բավականին կենսունակ, թեեւ նրա փոքրիկ մարմնի վրա 30 ոսկոր կոտրված է եղել:

Բժիշկները երեխայի լուրջ հիվանդության մասին հայտնել են ծնողներին, երբ նրա մայրը` Սթիվի Սիմփսոնը գտնվել է հղիության 34-րդ շաբաթում:

Մասնագետները որոշել են, որ դեռ չծնված երեխան տառապել է փխրուն ոսկորների համախտանիշով: Դրա  համար Միլին`գտնվելով մոր արգանդում, կոտրվածքներ է ստացել մոր ամեն շարժումից:

Բժիշկները Սթիվիին առաջարկել են ընդհատել հղիությունը, քանի որ համոզված էին, որ ծնվելու ժամանակ երեխան կոտրված կողերի պատճառով չի կարողանալու ինքնուրույն շնչել: Բայց ծնողները չեն համաձայնվել այդ առաջարկին:

Երջանիկ ծնողների ասելով` Միլին միշտ հատուկ բուժումների կարիք ունի, եւ ոսկորները պնդացնող դեղեր է ընդունում, հայտնում է  LifeNews-ը:

Կյանքի երկու տարիների ընթացքում աղջնակն արդեն մի քանի անգամ կոտրել է ձեռքերն ու ոտքերն, ինչպես նաեւ ծնոտը: Չնայած հարազատների հոգատարության` երեխան իրեն ենթարկում է նոր կոտրվածքների վտանգի` նույնիսկ անկողնում պարզապես թեքվելով: