Մյունխենում մեկնարկել է անվտանգության 49-րդ կոնֆերանսը, որի առաջին օրվա օրակարգի գլխավոր կետերն են իրավիճակը Սիրիայում եւ Մալիում, ինչպես նաեւ եվրագոտու ճգնաժամը եւ էներգառեսուրսների շուկայի փոփոխությունները` կապված ԱՄՆ-ում գազի եւ նավթի արդյունահանման աճի հետ:
Կոնֆերանսն սկսվել է ֆորումը տնօրեն Վոլֆգանգ Իշինգերի եւ Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերի ելույթներով: Առաջին բանավեճը նվիրված կլինի եվրագոտու ճգնաժամին եւ Եվրամիության ապագային: Այնուհետեւ ֆորումի մասնակիցները կքննարկեն էներգառեսուրսների շուկայում գլոբալ փոփոխությունները, որոնք պայմանավորված են ԱՄՆ-ում գազի եւ նավթի արդյունահանման բուռն աճով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























