Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ ««Պեմեքս» պետական նավթային ընկերության կենտրոնակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մեխիկոյի Pemex նավթագազային ընկերության վարչական շենքում պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի: Զոհերի թվի մասին նոր տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել էր պետական ընկերության գլխավոր տնօրեն Էմիլիո Լոսոյան: Մեքսիկայի ՆԳՆ-ի ղեկավար Միգել Անխել Օսորիո Չոնգընշել էր, որ զոհերի թվում 17  կին եւ 8 տղամարդ կա: Տուժածների թիվը, ըստ նախարարի, 101 է: Հիվանդանոցներում շարունակում է մնալ 46 վիրավոր, մնացածներին արդեն օգնություն է ցուցաբերվել: