Հարեւաններ Հայաստանն ու Վրաստանը, որոնք մրցակցում են ամեն ինչում` խոհանոցից մինչեւ մշակույթ, հիմա էլ  մրցում են մամուլի ազատության հարցում: ԶԼՄ-ների աազտությանը հետեւող դիտորդական խմբերի կարծիքները  կարծես կիսվում են այն հարցում, թե Հարավային Կովկասի այս երկու երկրներից որն է առաջատարը, նշվում է  «EurasiaNet.org»-ում հրապարկված հոդվածում:

Տարիներ շարունակ  տարածաշրջանում Վրաստանն է  եղել ԶԼՄ-ների  ազատության ջահակիրը: Սակայն  «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության  վերջին տվյալների համաձայն` առաջին տեղում Հայաստանն է:  Այս երկիրն զբաղեցնում է  77-րդ տեղը`179 երկրի վարկանիշային ցուցակում` 33 հորիզոնականով ետ թողնելով հարեւան Վրաստանին եւ անհամամետ ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելով, քան մյուս հարեւանները` Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը:

Փետրվարի 18-ին Հայաստանում  նախագահական ընտրությունների նախաշեմին, իշխանությունները թեեւ հիմնական լարտվամիջոցներում գերակայող են,  սակայն հանդիպում են նաեւ համարձակ քննադատություններ ավելի փոքր լրատվական գործակալությունների կողմից: Սակայն չնայած այդ դինամիկային, «Freedom House»-ը շարունակում է  Հայաստանին համարել «ոչ ազատ», եւ Հայաստանը զիջում է  դիրքերը «մասնակի ազատ» Վրաստանին:

Դիտորդական խմբերը միակարծիք են Հարավային Կովկասի մյուս պետության` Ադրբեջանի հարցում: Տարածաշրջանի ամենահարուստ երկիրը միաժամանակ ամենառեպրեսիվն է համարվում: