Չինաստանում նոր խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել. ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը: Դեպքը կատարվել է փետրվարի 1-ին`Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գանսու նահանգի Ցինյան քաղաքից  քիչ հեռու: Զոհվել է ութ մարդ, 32-ը վիրավորվել են:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ այս օրերին միլիոնավոր չինացիներ տուն են վերադառնում` լուսնային օրացույցով Նոր տարին (Գարնան տոն, կամ Չունցզե, որն այս տարի նշվում է 2013թ. փետրվարի 10-ին) ընտանիքում նշելու համար: Այդ ժամանակահատվածում խիստ մեծանում է ավտոճանապարհային պատահարների թիվը: