Փետրվարի 1-ին հաքերները հարձակվել են Twitter-ի վրա եւ գողացել շուրջ 250 հազար օգտատերերի տվյալները, ասված է Twitter-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ:
«Հարձակումն ամենեւին էլ սիրողական մակարդակի չէր», - իր միկրոբլոգում գրել է Twitter-ի տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Բոբ Լորդը: Ըստ նրա` կիբերհարձակումը կարող է կապված լինել ամերիկյան որոշ տեխնոլոգիակական ընկերությունների եւ լրատվամիջոցների կայքերը կոտրելու վերջին դեպքերի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ղեկավարությունը որպես նախազգուշական միջոց փակել է տուժած օգտատերերի անձնական էջերի հասանելիությունը եւ նրանց ուղարկել նոր գաղտնաբառեր, հայտնում է rbc-ն:
Wall Street Journal-ը փետրվարի 1-ին հայտարարել էր, որ ամերիկյան լրատվամիջոցներից հետո իրենց կայքն էր ենթարկվել չինացի հաքերների հարձակմանը: Նախօրեին New York Times թերթը հայտնել էր, որ արդեն չորս ամիս է ենթարկվում է Չինաստանի հաքերների հարձակմանը, ինչը կարող էր կապված լինել ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոյի բարեկամների «գաղտնի հարստությունների» վերաբերյալ հոդվածի հրապարակման հետ:
Twitter-ի ղեկավարությունը կիբերհարձակման աղբյուրի մասին ենթադրություններ իր ցանցում չի հրապարակել:





























