ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ղեկավար Մարկ Սալիվանը, որի ենթակաները Կոլումբիա այցի ժամանակ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովելու ընթացքում մարմնավաճառուհիների ծառայությունից էին օգտվել,  լքում է պաշտոնը:

 «2006թ.-ից Մարկը ղեկավարում է Գաղտնի ծառայությունը՝ բարեխղճորեն կատարելով իր պարտականնությունները», - Սալիվանին ճանապարհելիս հայտարարել է Օբաման, նշում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Associated Press-ին:

«Ամերիկայի ձայնը» հստակեցնում է, որ Սալիվանը թոշակի է գնում 30 տարվա ծառայությունից հետո: Նրա աշխատանքային վերջին օրը փետրվարի 22-ն է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի Կոլումբիա այցի ժամանակ նրա անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել էին մարմնավաճառուհիների։ Վերջիններս համարել էին, որ իրենց աշխատանքն ըստ արժանվույն չի գնահատվել եւ աղմուկ էին բարձրացրել: 

ԱՄՆ-ի նախագահի թիկնապահները զրկվել էին աշխատանքից, իսկ Սալիվանն ստիպված էր արդարանալ Կոնգրեսում: Ավելի ուշ բացահատվել էին նաեւ թիկնապահների մասնակցությամբ այլ նմանատիպ դեպքեր:

2009թ.  Հնդկաստանի վարչապետի պատվին Բարաք Օբամայի Սպիտակ տանը կազմակերպած ընդունելությանը ներթափանցել էին ռեալիթի շոուի մասնակիցներ, որոնք հրավիրատոմս չէին ունեցել: Նրանք լուսանկարվել էին բոլոր ներկաների, այդ թվում` ոչինչ չկասկածող վարչապետ Ջո Բայդենի հետ, իսկ հետո լուսանկարները տեղադրել էին Facebook-ում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: