ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում կայացել է ԱՄՆ-ի պետդեպի նոր ղեկավար Ջոն Քերիի երդմնակալության  փակ արարողությունը։

Արարողությունն անցկացրել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամ Էլենա Քեյգանը, հայտնել է  Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը: Աստվածաշունչը, որի վրա երդվել է Քերին, բռնել է նրա կինը` Թերեզան: Արարողությանը նաեւ մասնակցել են նրա դուստր Վանեսան եւ եղբայր Քեմերոնը:

«Ինձ համար պարզապես մեծ պատիվ է երդվելը, եւ ես անհամբեր ցանկանում եմ սկսել աշխատանքը», - արարողության ավարտից հետո լրագրողներին հայտնել է Քերին:

 BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Մասաչուսեթսի  նախկին սենատորն այժմ դարձավ ԱՄՆ-ի 68-րդ պետքարտուղարը: