Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եռօրյա ազգային սուգ է հայտարարել՝ Pemix նավթային ընկերության շենքում պայթյունի զոհերի հիշատակին:

Մեքսիկայի գլխավոր դատախազությանը հանձնարարվել է մանրամասն հետաքննել ողբերգության բոլոր վարկածները: Պայթյունի հետեւանքով զոհվել է 33 մարդ, ավելի քան 120 մարդ վիրավորվել է, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ավելի վաղ Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան քաղաքում եռօրյա սուգ էր հայտարարել: Մեխիկոյում կիջեցվեն պետական դրոշները, հասարակական շենքերի վրա սգո սեւ ժապավեններ կհայտնվեն: Այդպիսի ժապավեններ կկապեն նաեւ պետական ծառայողները: