Պակիստանի հյուսիս-արեւմուտքում իսլամիստները հարձակվել են ռազմական անցակետի վրա, որի հետեւանքով զոհվել է 31 մարդ:

Ըստ առկա տեղեկությունների` մի քանի ժամ տեւած փոխհրաձգության զոհ են դարձել 12 զինյալներ եւ 9 զինվորականներ ու քաղաքացիներ: Եւս 10 զոհ կա մի ընտանիքից, որի տունը պայթել է իսլամիստների բաց թողած հրթիռից:

Ըստ  «Ուտրո.ռու»-ի, գրոհի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը. նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակումը պատասխանն էր ամերիկյան անօդաչու թռչող սարքի դեկտեմբերյան ավիահարվածի, որի արդյունքում զոհվել էին թալիբների երկու հրամանատարներ: