«Forbes» ամսագիրը կազմել է երկրագնդի ամենահարուստ 15 միապետների ցուցակը: Վարկանիշային ցուցակում ընդգրկված են 2013թ. հունվարի 29-ի դրությամբ գահակալող միապետները: Ցուցակում մեծ տեղ են զբաղեցնում Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները: Վարկանիշային ցուցակի առաջատարը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն է, իսկ վերջին տեղում մի «միապետ» է, ով չունի իր պետությունը:
Եղիսաբեթ II-ի կարողությունը գնահատվել է 60 մլրդ ֆունտ ստեռլինգ (94,8 մլրդ դոլար): Դա ներառում է Բուկինհեմյան եւ Քենսինգտոնի պալատների արժեքը, ինչպես նաեւ Սենտ Ջեյմսի, Հոլիրոդի պալատներն ու Վինձորյան ամրոցը, նաեւ թագավորական ընտանիքին պատկանող այլ անշարժ գույք եւ արվեստի գործերի հավաքածուն:
Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները միանգամից յոթ հորիզոնական են զբաղեցել, այդ թվում` երկրորդն ու երրորդը:
Այսպես, երկրորդ տեղում Սաուդյան Արաբիայի թագավոր 87-ամյա Աբդլա ալ Սաուդն է, որի կարողությունը գնահատվում է 40 մլրդ ֆունտ (63,2մրդ դոլար): Երրորդ տեղում ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆ ալ Նահայան է, ով նաեւ Աբու Դաբիի էմիրն է: Շեյխի կարողությունը 30 մլրդ ֆունտ է (47,4 մլրդ դոլար): Երկու երկրներում էլ հիմնական եկամուտն ստացվում է նավթի արդյունահանումից:

Հինգերորդ հորիզոնականում է ԱՄԷ արտգործնախարար, Դուբայի Էմիր Մոհամադ ալ Մաքթումը (39,5 մլրդ դոլար), ութերորդում` Քուվեյթի էմիր Սաբահ ալ Սաբահը (14,22 մլրդ դոլկար), իններորդում` Կատարի էմիր Համիդ ալ Թանին (11,06 մլրդ դոլկար) եւ տասներորդ հորիզոնականում` Օմանի սուլթան Կաբուս բին Սաիդ Ալբուսաիդը (9,48 մլրդ դոլար):
Պարսից ծոցում «ամենաաղքատ» միապետը Բահրեյնի թագավոր Համադ ալ Խալիֆան է` 5,53 մլրդ դոլարով: Նա զբաղեցրել է ընդամենը 11-րդ տեղը:
«Forbes»-ի վարկանիշային ցուցակում են նաեւ Թայլանդի թագավոր Պհումիպոն Ադուլյադետը (4-րդ տեղը` 44,24 մլրդ դոլարով, Բրունեկի սուլթան Հասանել Բոլկիահը (6-րդ տեղը` 37,92 մլրդ դոլարով):

Յոթերորդ տեղում Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսն է (15,8 մլրդ), 12-րդ տեղում` Լիխտեյնշտեյնի իշխան Հանս Ադամ II-ը (6,32 մլրդ):

13-րդ եւ 14-րդ հորիզոնականներում են Լյուքսեմբուրգի դուքս Անրին եւ Մոնակոյի իշխան Ալբեր II-ը` համապատասխանաբար 4,74 մլրդ եւ 3,95 մլրդ կարողությամբ:

Վերջին` 15-րդ տեղում է իմամ Աղա Խանը (3,16 մլրդ դոլար), ով ղեկավարում է իսլամի շիա ուղղության իսմաիլական ճյուղը: Այս դավանանքի հետեւորդները բնակվում են Հնդկաստանում, Օմանում, Սիրիայում, Տաջիկստանում եւ Զանզիբարում: Չնայած նրանք պետություն չունեն, բայց նրանց ղեկավարը հավասարեցված է միապետի: 1957 թ-ից նա կրումցէ «Նորին մեծություն» տիտղոսը, որը շնորհել է հենց Եղիսաբեթ II-ը:





























