Արարատի մարզպետարանի աշխատակիցը նպաստառուից 27 հազար դրամ կաշառք է պահանջել` նրան նպաստից չզրկելու համար: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 33-ամյա Սարգիս  Մալխասյանը, հանդիսանալով Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիսի սոցիալական տարածքային գործակալության առաջատար մասնագետ, Մասիսի բնակիչ նպաստառու Հովհաննես Հասրաթյանի ընտանեկան նպաստը չդադարեցնելու  համար 27 հազար դրամ գումար է վերցրել:

Այսինքն, իր լիազորությունների շրջանակում օրինական գործողություն կատարելու համար, նրանից պահանջել եւ իր աշխատասենյակում անձամբ ստացել է 27.հազար ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Քրեական գործ է հարուցվել 311 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է վնակավայրից չհեռանալւ ստորագրությունը: Գործը վարույթ է ստացվել փետրվարի 1-ին:

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: