Օքսֆորդի համալսարանի գենյոտիկների հետազոտությունները ցույց են տվել, որ Կուզբասի հայտնի յոտին, որը ոմտ երեք տարի առաջ հայտնվել էր Լեռնային Շորիայում, իրականում ամերիկյան արջի հազվագյուտ տարատեսակ է, որը, հավանաբար, փախել էր կրկեսից:

Թավ եւ երկար մորթով ծածկված ահռելի կենդանուն բազմիցս տեսել էին տեղացիները, որոնք մորթու կտորներ էին հավաքել տարբեր քարանձավներում եւ ցույց էին տալիս դրանք, որպես ձնեմարդու գոյության ապացույց:

Ինչպես հայտնում է BFM.RU-ն, վկայակոչելով The Sun թերթը, պրոֆեսոր Բրայան Սայքսը հետազոտել է «յոտիի մորթու» երեք նմուշ, որոնք հավաքվել էին Շորիայի տարբեր շրջաններում: Ըստ հետազոտության արդյունքների, մորթիներից մեկը պատկանում է հյուսիսաամերիկյան արջի, մյուսը` ջրարջի, երրորդը` ձիու:

Արջի գոյությունը սակայն հանելուկ է, գիտնականները նախկինում չեն հանդիպել այդ կենդանուն ԱՄՆ սահմաններից դուրս: Սայքսի խոսքով, կենդանին կարող էր փախած լինել կենդանաբանական այգուց, կրկեսից կամ մասնավոր հավաքածուից: