Տրոյական ծրագիրը գողացել է «Facebook» ցանցի ավելի քան 16 հազ. օգտատերերի գաղտնաբառերը, հաղորդել են հակավիրուսային ծրագրային ապահովության միջազգային ծրագրավորող ESET-ի մամուլի ծառայությունից:
Հաղորդվում է, որ տրոյական ծրագիրը մշակվել է հատուկ այդ նպատակների համար, իսկ չարաբաստիկ կոդը նախատեսված է եղել «Facebook»-ի օգտատերերի անձնական տեղեկատվությունը, ինչպես նաեւ «Texas HoldEm Poker» խաղում նրանց վիճագրությունը ձեռք բերելու համար:
«Zynga ընկերության կողմից ստեղծված այդ խաղային հավելվածը բացարձակապես լեգալ է: «AppData» տվյալներով` ամսական «Texas HoldEm Poker»-ին դիմում է մոտ 35 մլն ակտիվ օգտատեր»,-ասել են ESET-ում:
Փորձագետներն այդ սպառնալիքն սկսել են ուսումնասիրել 2012թ-ին: «Անձնական տվյալների ստացման համար օգտագործվել է 800 համակարգիչ, որոնք բոլորը վարակված են եղել ու կատարել են C&C-սերվերի հրամանները»,-պատմել են ESET-ում:
ESET-ը օգտատերերին զգուշացնում է, որ նման վարակը կարող է սպառնալ ոչ միայն «Texas HoldEm Poker»-ի խաղին, այլ «Facebook»-ի ցանկացած հավելվածի:





























