ԱՄՆ ութ նահանգներում 2011թ. դեկտեմբերին բժիշկները Salmonella-ով վարկվածության 20 դեպք են արձանագրել: Մասնավորապես, վերջերս հիվանդացել են Մինիսոտայի երեք բնակիչներ: Ըստ փորձագետների` salmonella typhimurium-ի վարակի աղբյուրը տնային ոզնիներն են, հաղորդում է «MEDdaily.ru»-ն` վկայակոչելով «The Star Tribune»-ը:
Եւս չորս հոգի հոսպիտալացվել են Վաշինգտոնում, որտեղ մեկ մարդ մահացել է: Հետազոտությունները ցույց են տվել, որ 15 հիվանդից 14-ը ուղղակի շփում են ունեցել ոզնիների հետ:
Մասնագետները խորհուրդ են տալիս ոզնիների հետ շփումնից հետո անպայման լվանալ ձեռքերը: Salmonella-ն, որպես կանոն, փոխանցվում է սնունդի հետ: Հիվանդների մոտ առաջանում է դիարեա, տենդ: Ախտանշանները շարունակվում են 4-7 օր:





























