«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի դատապարտում նախկին կուսակցի քայլը: Փետրվարի 4-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Խաչատուր Քոքոբելյանի`«Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու մասին հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Թող Աստված որոշի, ես նրան դատելու իրավունք չունեմ»:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք հետաձգելու հարցը թեկնածու Պարույր Հայրիկյանինն է ու Սահմանադրական դատարանին: Ամեն դեպքում ժողովուրդն սպասում է քսան տարվա մեջ իր հաղթանակին, ասաց թեկնածուն: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Ր. Հովհաննիսյանը հանդիպել է նաեւ գյուղապետ, ՀՀԿ անդամ Արման Մկրտչյանի հետ եւ քննարկել ընտրությունների անցկացման հարցը:




























