Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի հայրենիքն է եւ պատկանում է բոլոր հայերին: Այն ոչ մեկի սեփականությունը չէ` ոչ նախագահի, ոչ քաղաքապետի, ոչ գյուղապետի: Այս մասին փետրվարի 4-ին ասաց Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Աշտարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նախագահի թեկնածուն ասաց, որ բարեգործության փոխարեն պետք է աշխատատեղեր ունենաք, արտագաղթի փոխարեն` վերադարձ, անգործության փոխարեն` գործունեություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ հինգ տարվա ընթացքում երկրում բացել 180 հազ. նոր աշխատատեղ: «Իմ նախագահության ընթացքում մենք կհասնենք 10% տնտեսական աճի»,- ընդգծեց թեկնածուն:




























